Ընկերության գործունեության մեջ նույնքան կարևոր դեր ունի գինիների և լիկյորների արտադրությունը։ Գինեգործության
հազարամյա ավանդույթները և տեղական խաղողի յուրահատուկ սորտերը, արևոտ Արարատյան դաշտի հատուկ միկրոկլիման, ինչպես նաև
ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող խաղողի այգիները այստեղ աճեցվող խաղողին տալիս են յուրահատուկ համ,
բուրմունք և խստություն:
Գործարանը հայտնի է յուրօրինակ տեխնոլոգիայով պատրաստված իր օրիգինալ մրգային գինիներով, ինչպիսիք են նուռը, սերկևիլը,
մոշը, բալը, որոնք իրենց դասի լավագույններն են համարվում աշխարհում։