"Pom-X"՝ բացարձակ հիթ է։ Քաղցր փրփրուն մրգային ըմպելիք՝ վառ, գայթակղիչ բուրմունքով և նուրբ համով: Այս գինին ստեղծելու համար օգտագործվում է նռան, դեղձի, մոշի, մանգոյի ամենահասած պտուղները:
"Ֆրունզիկ" էլեգանտ գինին ստեղծվել է խաղողի հնագույն, ավտոխթոն սորտերից, որոնք աճեցված են Հայաստանի շռայլ արևի տակ հայտնի Վայոց Ձորի խաղողի այգիներում: Այս գինին գինեգործության ժամանակակից և ավանդական տեսակետների համադրություն է:
«Պռոշյանը»՝ հայկական կոնյակ է, որը ստեղծվում է ընտիր սպիրտի տեսակներից դասական տեխնոլոգիայով և հնեցվում սև արցախյան կաղնու հատուկ տակառներում։ Կոնյակը ունի նրբագեղ բուրմունք և հաճելի, ներդաշնակ համ։
«Մանե» կոնյակը արտադրվում է 1885 թվականից Հայաստանի հնագույն կոնյակի գործարանում և միայն հայկական ավտոխթոն խաղողի տեսակներից. Մսխալի, Ճիլար, Ոսկեհատ, Գառանդմակ։ «Մանե» կոնյակը՝ բարձրագույն որակի և հնագույն հայկական բաղադրատոմսերի ներդաշնակության մարմնացումն է։
Կոնյակի արտադրությունը հարգալից վերաբերմունք է կոնյակի բիզնեսի ավանդույթներին և չափանիշներին և գերազանցության անդադար ձգտում:
Պռոշյանի կոնյակի գործարան
Պռոշյանի կոնյակի գործարանն այսօր ժամանակակից արտադրական համալիր է՝ հագեցած նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով։ Ընկերության արտադրական տարածքը զբաղեցնում է 35 հազար մ² տարածք և ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի՝ կոնյակ, գինի, օղի, փրփրուն գինի, լիկյոր։
Իսկապես արժեքավոր և որակյալ կոնյակ ստանալու համար անհրաժեշտ է ներդաշնակորեն համատեղել խաղողը և արևի ջերմությունը, ճիշտ ընտրված կաղնու տակառի համն ու զովությունը, գինեգործի յուրահատուկ վարպետությունը և դարավոր ավանդույթները։
Գինեգործություն
Ընկերության գործունեության մեջ նշանակալի դեր ունի գինիների արտադրությունը։ Գինեգործության հազարամյա ավանդույթները և տեղական խաղողի եզակի սորտերը, արևոտ Արարատյան դաշտավայրի հատուկ միկրոկլիման հաղորդում են այսստեղ աճեցված խաղաղին անկրկնելի համ, բուրմունք և տտպություն։
Կոնսերվացիա
Այսօր Պռոշյանի կոնյակի գործարանը՝ ժամանակակից արտադրական համալիր է, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով։ Ընկերության արտադրական տարածքը կազմում է 35 հազար մ², որտեղ արտադրվում է ալկոհոլային խմիչքների լայն տեսականի՝ կոնյակ, գինի, օղի, փրփրուն գինի, լիկյոր։
Միացեք մեզ հետ
Թողեք հարցում, և մենք կկապվենք ձեզ հետ! Մենք կպատասխանենք ձեր բոլոր հարցերին և առաջարկներին
Միացեք մեզ հետ
Թողեք հարցում, և մենք կկապվենք ձեզ հետ! Մենք կպատասխանենք ձեր բոլոր հարցերին և առաջարկներին